Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուստամյան. Որպեսզի սատարենք մեզ համար ընդունելի թեկնածուին, պետք է դուրս գայինք կոալիցիոն հուշագրից

Ռուստամյան. Որպեսզի սատարենք մեզ համար ընդունելի թեկնածուին, պետք է դուրս գայինք կոալիցիոն հուշագրից
30.04.2018 | 20:01

ՀՅԴ-ն աթոռակռվի խնդիր չունի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` ամփոփելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

«Այսօր գոյություն ունի մի իրավիճակ, երբ կա թեկնածու, որն ունի մեծամասնություն դրսում և կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեծամասնություն ունի Աժ-ում: Հիմա, եթե այդ մեծամասնությունը ձայն չտա, պարզ է, որ չի կարող ընտրվել: Շատ բան կախված է նրանից, թե վաղը ՀՀԿ-ն ինչպես կքվեարկի», - ասաց Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիոն հուշագրից, քանի որ ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում հուշագիրն այլևս չէր կարող գործել:

«Որպեսզի մենք կարողանանք ինքնուրույն մեր կարևորած ծրագրերն ու մարտավարությունն իրականացնել, մենք չենք կարող այն կապի մեջ լինել, որտեղ հստակ գրված է, որ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Որպեսզի սատարենք մեզ համար ընդունելի թեկնածուին, որը ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածուն է, նախ պետք է դուրս գայինք այդ հուշագրով ունեցած կաշկանդումից: Այստեղ ուրիշ բաներ փնտրել պետք չէ: Կարծում եմ` սա հնարավորություն տվեց, որ ՀՅԴ-ն մտնի այս պրոցեսի մեջ և ժամանակը կգա, երբ ամեն ինչ կհստակեցվի ու կտեսնեք, որ Դաշնակցությունն այստեղ կարևորագույն դեր է խաղացել», - հավելեց նա:

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ